Մատչելիության հղումներ

Արցախի և ՀՀ կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով քննարկումների հրամայական․ 3-րդ նախագահի գրասենյակ


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, վերահաստատել է մարտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման փաստը:

Թե´ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական, ասված է հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը հայտնեց, որ Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանի երեկ՝ մարտի 25-ին հանդիպել են ու քննարկել ետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG