Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հանձնարարել է Covid 19-ի դեմ բելառուսական պատվաստանյութ ստեղծել


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է Covid 19-ի դեմ բելառուսական պատվաստանյութ ստեղծել։ Այս մասին Բելառուսի ղեկավարը հայտարարել է այսօր՝ առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչի հետ հանդիպման ժամանակ։

«Հայրենական պատվաստանյութը Գիտությունների ազգային ակադեմիայի և առողջապահության նախարարության պատվի հարցն է։ Կարճ ժամանակահատվածում հարկավոր է ստեղծել լավագույն պատվաստանյութը։ Ինչու լավագու՞յնը։ Որովհետև արդեն իսկ փորձ կա։ Թե՛ ռուսաստանցիները, թե՛ եվրոպացիները, թե՛ չինացիներն ու հնդիկները պատվաստանյութ ստեղծել են», - հայտարարել է Լուկաշենկոն՝ կոչ անելով հենվել արդեն իսկ ստեղծված դեղամիջոցների հեղինակների փորձի վրա։

«Չինացիները խոստացել են, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են օգնել բելառուսներին», - դիմելով առողջապահության նախարարին՝ հավելել է Լուկաշենկոն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG