Մատչելիության հղումներ

Կարեն Քեռյանը նշանակվեց ԲՈԿ նախագահ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 25-ի որոշմամբ՝
Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ։

Քեռյանը ֆիզմաթ գիտությունների դոկտոր է։ Նա դասավանդել է ԵՊՀ-ում, 2013-ից առ այսօր՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։

Հիշեցնենք՝ Փաշինյանի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանը 2020-ի սեպտեմբերի 24-ին ազատվել էր ԲՈԿ նախագահի պաշտոնից։

Նա աշխատանքից ազատման դիմում էր գրել դեռ 2020-ի մայիսին։ ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից հեռանալու իր որոշումը Գոգյանը բացատրում էր մի քանի խնդիրներով․ 37-ամյա մաթեմատիկոսը նշել էր, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։

Գոգյանի ազատումից 6 ամիս էր անցել, իսկ կառույցը դեռ նախագահ չուներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG