Մատչելիության հղումներ

Արցախցիներին հյուրընկալողներին աջակցելու ծրագիրը երկարաձգվեց երեք ամսով


Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյան
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյան

Կառավարությունն այսօրվա նիստում երեք ամսով երկարաձգեց արցախցիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման միջոցառման իրականացման ժամկետը։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ 3 հազար հյուրընկալող ընտանիքներ կան, որոնք ստացել են աջակցություն: «Հյուրընկալվածների, այսինքն՝ արցախցի չափահասների թիվը մոտ 7 հազար է: Ընդհանուր հաշվարկով, խոսքը գնում է մոտ 15 հազար արցախցու մասին, ովքեր այս ծրագրի շրջանակում հյուրընկալված են, և մնացած ծրագրերով», - ասաց նախարարը:

Ըստ Առաքելյանի՝ այս պահին մոտավորապես Հայաստանում ժամանակավոր բնակվում են 25-30 հազար արցախցիներ:

Նախարարը տեղեկացրեց նաև, որ երեկվանից արդեն սկսվել է արցախցիների աջակցության ծրագրի ֆինանսավորումը. - «Խոսքը յուրաքանչյուր քաղաքացու 68 հազար դրամ տրամադրելու ծրագրի մասին է: Երեկ արդեն մոտ 80 հազար քաղաքացու աջակցությունը փաստացի տրամադրվել է իրենց բանկային հաշիվներին: Ընդհանուր առմամբ՝ 5.5 մլրդ դրամի սահմանում: Գործընթացը շարունակվում է»:

XS
SM
MD
LG