Արցախում մարտի 24-ին կատարվել է 81 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք:
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4 հազար 268 քաղաքացու հետազոտություն, որից 576-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 460 դեպք: Կատարվել է 21 հազար 716 թեստավորում: