Մատչելիության հղումներ

Վարչապետն ու նախագահը քննարկել են արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին, հայտնում են կառավարությունից:

Նրանք քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքաղաքական մթնոլորտի բարելավմանը միտված քայլերը, անդրադարձել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Կարևորվել է ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ` որպես ամսաթիվ նշելով հունիսի 20-ը: Այդ հայտարարությունը նա արել էր ԲՀԿ ղեկավարի հետ հանդիպումից անմիջապես հետո, դրան էլ նախորդել էին հանդիպում-քննարկումները նախագահի և ԼՀԿ խմբակցության ղեկավարի հետ:

XS
SM
MD
LG