Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն պետք է մոտ պահի Թուրքիային՝ չնայած տարաձայնություններին․ Բլինքեն


ՆԱՏՕ-ն պետք է Թուրքիային պահի Տրանսատլանտյան կապերի կենտրոնում, այս մասին Բրյուսելում ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը։ Նրա խոսքերով՝ չնայած տարաձայնություններին, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուժեղ հետաքրքրություն ունեն` Թուրքիային խարսխված պահել դաշինքին։

«Գաղտնիք չէ, որ մենք տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ, ներառյալ S-400-ների և Միջերկրականի արևելքում նրանց որոշ գործողությունների պատճառով։ Նաև գաղտնիք չէ, որ Թուրքիան երկարամյա և արժեքավոր դաշնակից է, և մենք ուժեղ հետաքրքրություն ունենք Թուրքիային խարսխված պահել ՆԱՏՕ-ին, և կարծում եմ` դա բխում է նաև Թուրքիայի շահերից»,- Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG