«Փոխադարձ շահագրգռության դեպքում Ռուսաստանը պատրաստ է վերականգնել բնականոն հարաբերությունները Եվրամիության հետ», - ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսական կողմը ընդգծել է ԵՄ հետ հարաբերությունների բնականոն, ապաքաղաքականացված ձևաչափի վերականգնման պատրաստակամությունը։ Դա հնարավոր կլինի, եթե հակառակ կողմը ևս նման շահագրգռություն ցուցաբերի», - նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։