Մատչելիության հղումներ

Նորքի տուն-ինտերնատի շենքի վաճառքի ու տարեցներին տեղափոխելու լուրերը նախարարությունը հերքում է


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հերքում է լուրերը, թե պատրաստվում է վաճառել Նորքի տուն-ինտերնատի շենքն ու տարեցներին տեղափոխել թիվ 1 տուն-ինտերնատ։

«Տարեցները խնամվում և կշարունակեն խնամք ստանալ յուրաքանչյուրն իր հաստատությունում», - ասված է նախարարության պարզաբանման մեջ։

Միաժամանակ հայտնում են, որ թիվ 1 տուն-ինտերնատում հացադուլի դեպքեր չկան․ «Այսօր առավոտից սկսած ելումուտով պայմանավորված՝ խաթարվել էր տարեցների առօրյա գրաֆիկը, ինչի հետևանքով նրանցից ոմանք չէին ներկայացել նախաճաշին․ սոցաշխատողները խնդիրը կարգավորել են։

Նախարարության ընթացիկ բոլոր ջանքերն ուղղված են հաստատությունների պայմանների էական բարելավմանը՝ նպատակ ունենալով հնարավորություններ ստեղծել նաև տարեցների զբաղվածությունն ապահովելու համար», - հայտնում է Սոցապնախարարությունը։

Ըստ մամուլում հայտնված լուրերի` կառավարությունը շրջանառում է տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը միավորվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG