Մատչելիության հղումներ

Ռումինիայի ԱԳ նախարարի համոզմամբ` ԵՄ-ն պետք է սերտացնի կապերը Արևելյան գործընկերության պետությունների հետ


Եվրամիությունը պետք է սերտացնի կապերը «Արևելյան գործընկերության» ծրագրի մաս կազմող պետությունների հետ, այսօր Բրյուսելում նման հայտարարությամբ է հանդես եկել Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուն։

«Կարծում եմ, որ հարկավոր է մեծացնել ԵՄ պետությունների պարտավորությունները Արևելյան գործընկերության երկրների հանդեպ։ Խոսքը նախևառաջ ԵՄ հետ ասոցացման համաձայնագրեր ստորագրած պետությունների մասին է։ Մենք պետք է Արևելյան գործընկերությունը վերածենք այդ երկրներում ժողովրդավարական բարեփոխումների անցկացման, եվրոպական արժեքներին մերձեցման արդյունավետ գործիքի», - հայտարարել է Ռումինիայի արտգործնախարարը։

Ռումինական դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը տեղի կունենա այս տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG