«Հարկավոր է աստիճանաբար հրաժարվել ամերիկյան դոլարով իրականացվող գործարքներից և Արևմուտքի կողմից վերահսկվող վճարային համակարգերի կիրառումից», - չինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ նման քայլը հնարավորություն կտա Ռուսաստանին և Չինաստանին նվազեցնել այն ռիսկերը, որ պարունակում են Պեկինի և Մոսկվայի դեմ կիրառվող արևմտյան պատժամիջոցները։
Լավրովի խոսքով՝ «Միացյալ Նահանգները իրենց գլխավոր նպատակներից մեկն է հռչակել Ռուսաստանի և Չինաստանի տեխնոլոգիական զարգացման հնարավորությունների զսպումը»։