Մատչելիության հղումներ

Արցախում մարտի 18-ին կատարվել է 43 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք


Արցախում մարտի 18-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 հազար 906 քաղաքացու հետազոտություն, որից 541-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 425 դեպք: Կատարվել է 21 հազար 354 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG