Հերթական ահաբեկչական գործողությունն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում։ Այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, ևս ինը վիրավորվել են։
Reuters գործակալության փոխանցմամբ` ահաբեկչական գործողության թիրախը Աֆղանստանի տեղեկատվության և տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսն էր։ Ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել Մոսկվայում՝ Աֆղանստանի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված բազմակողմ բանակցությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ։
Այդ բանակցություններին Աֆղանստանի միջազգայնորեն ճանաչված կառավարությունից և «Թալիբան» շարժման ներկայացուցիչներից բացի, մասնակցում են նաև ԱՄՆ, Չինաստանի և Պակիստանի դիվանագետները։