Մատչելիության հղումներ

Բայդենը հայտարարում է` ԱՄՆ-ն հակված է խրախուսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը


Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի խոսքով` «ԱՄՆ-ն հակված է խրախուսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը»։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Նովրուզի տոնի առթիվ հղված շնորհավորական ուղերձում։ ԱՄՆ նախագահի նամակի տեքստից այսօր մեջբերումներ է հրապարակել «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությունը։

«Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն, շարունակում է հակված մնալ կողմերին աջակցելուն՝ հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև և կայուն հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման, հանուն բարգավաճ և խաղաղ ապագայի»։

Ալիևին ուղղված նամակում Բայդենը նաև նշել է. «Իմ վարչակազմը աշխատելու է Ադրբեջանի հետ՝ անվտանգության ընդհանուր խնդիրների և տարածաշրջանային հաշտեցման խնդիրները լուծելու նպատակով»։

Բայդենը նաև նշել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունը։

«Մենք աջակցում ենք տնտեսության դիվերսիֆիկացմանն ու Կասպից ծովի էներգետիկ կարողությունների զարգացմանն ուղղված ձեր ջանքերը։ Միացյալ Նահանգները ցանկանում է ուսումնասիրել տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները», - դիմելով Ալիևին` նշել է Ջոզեֆ Բայդենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG