Մատչելիության հղումներ

Լիտվայում և Հնդկաստանում դեսպաններ են նշանակվել


Նախագահի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը հետ է կանչվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքէջը:

Մեկ այլ հրամագրով Լիտվայում դեսպան է նշանակվել Արմեն Մարտիրոսյանը: Վերջինս մինչ այս զբաղեցրել է դեսպանի պաշտոնը տարբեր երկրներում, այդ թվում` Գերմանիայում, Հնդկաստանում, Բանգլադեշում:

Տիգրան Մկրտչյանը 2016թ.-ից էր զբաղեցնում Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում դեսպանի պաշտոնը:

Դեսպան է նշանակվել նաև Հնդկաստանում, այդ պաշտոնը կզբաղեցնի Յուրի Բաբանյանը: Նա եղել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության խորհրդականը, ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության խորհրդականը և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG