Թուրքիայի Գլխավոր դատախազությունը դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության գործունեությունը կասցնելու հայցով։
Թուրքական դատախազության պնդմամբ, կուսակցության գործունեությունը նպատակ ունի «խզում առաջացնել պետության և ժողովրդի միջև»։
Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը թուրքական խորհրդարանում ներկայացված մեծությամբ երրորդ քաղաքական ուժն է։
2018 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը ստացել էր քվեների ավելի քան 11 տոկոսը։
Պաշտոնական Անկարան պնդում է, որ կուսակցությունը շարունակում է սերտ կապեր պահպանել Աբդուլա Օջալանի հիմնադրած Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ՝ փաստորեն հանդիսանալով դրա քաղաքական թևը։
Կուսակցության առաջնորդ Սելահեթդին Դեմիրթաշը ձերբակալվել էր 2017 թվականին՝ մեղավոր ճանաչվելով «թուրք ժողովրդի, Թուրքական հանրապետության և դրա պետական հաստատությունների նվաստացման համար»։