Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի իր պաշտոնակցի՝ Ասկար Մամինի հետ: Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ղազախստանի վարչապետի նախաձեռնությամբ:
Զրուցակիցները քննարկել են ապրիլի 30-ին Ռուսաստանի Կազան քաղաքում նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի և օրակարգի հետ կապված հարցեր: