Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ կառուցելը շատ դժվար, բայց միևնույն ժամանակ արդյունավետ աշխատանք է, ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ չորեքշաբթի օրը ղազախական Tengrinews գործակալությանը տված հարցազրույցում:
«Եթե մենք խոսում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, մենք կատարում ենք ոչ սովորական՝ շատ բարդ, բայց շատ արդյունավետ աշխատանք, համատեղ աշխատանք: Դժվար, քանի որ խանգարում է նաև այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իհարկե, դա խանգարում է, բայց ինքնին սա, ես կասեի, նույնիսկ եզակի փորձ է, երբ մի երկիր ՆԱՏՕ-ում է, մեկ այլ երկիր ՆԱՏՕ-ի անդամ չէ», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Ըստ նրա, Ռուսաստանին ու Թուրքիային հաջողվում է փոխզիջումներ գտնել նույնիսկ այնտեղ, որտեղ դա անհնարին է թվում, օրինակ Սիրիայում: Շոյգուն ընդգծել է, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ միասին պարեկություն է իրականացնում Սիրիայի հյուսիս-արևելքում:
Սերգեյ Շոյգուն խոսել է նաև ռուս-թուրքական համագործակցության մասին Լեռնային Ղարաբաղում: «Սա շատ բարդ օպերացիա է: Ես այդպես կուզեի անվանել այն և ոչ այլ կերպ: Քանի որ դրանում գործի էին դրվել հսկայական քանակությամբ փաստարկներ, տարրեր, դրդապատճառներ», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը: