Մատչելիության հղումներ

Նախագահն ընդունել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանին


Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հետ: Նախագահի աշխատակազմից փոխանցում են, որ հանդիպումը կայացել է խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ նախաձեռնած քննարկումների շրջանակում:

Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները, կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը: Արամ Սարգսյանը ներկայացրել է իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ նշելով, որ որպես հանգուցալուծում տեսնում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը՝ միայն ժամանակավոր կառավարության ձևավորումից հետո:

Արմեն Սարգսյանը հանդիպումներ էր ունեցել նաև վարչապետի, «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների ղեկավարների հետ` առանձին-առանձին:

XS
SM
MD
LG