Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 317-ով, բուժվածներինը՝ 230-ով, գրանցվել է մահվան ևս 10 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 317-ով՝ հասնելով 178 հազար 702-ի, գրանցվել է մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 230-ով և հասել 166 հազար 410-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 460 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 776 հազար 843-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 265-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 8 հազար 190 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG