Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը պարտվում է դաշնային երկու հողերում, որտեղ կիրակի տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ըստ էքզիթ փոլի՝ ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո հրապարակված արդյունքների, Ռեյնլանդ-Պֆալցում հաղթում են սոցիալ-դեմոկրատները: Քրիստոնեա-դեմոկրատական միությունը երկրորդ տեղում է:
Բադեն-Վյուրթեմբերգում «կանաչներն» են հաղթում: Քրիստոնեա-դեմոկրատական միությունը կրկին երկրորդ տեղում է:
Վերլուծաբանները նման արդյունքը բացատրում են քաղաքացիների դժգոհությամբ կապված կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության վարած քաղաքականությամբ, ինչպես նաև ֆինանսական սկանդալներով:
Համազգային ընտրություններից մոտ կես տարի առաջ այս ընտրությունները «թեստ» են համարվում: