Մատչելիության հղումներ

Կապանի մերձակա ԶՈՒ հենակետում տիրող վիճակի մասին տեսանյութի առնչությամբ նյութեր են պատրաստվում


Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան, արխիվ
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան, արխիվ

Կապանի մերձակայքում տեղակայված Զինված ուժերի մարտական հենակետում տիրող վիճակի մասին տեսանյութի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ՝ Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում զինծառայողների կողմից արվում են պնդումներ նաև իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին։

Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվում են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով», - Ֆեյսբուքում գրում է Աբրահամյանը՝ նշելով, որ տեսանյութը չի հրապարակում անվտանգության նկատառումներից ելնելով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG