Նախագահ Արմեն Սարգսյանը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում, այսօր առանձին հանդիպումներ է ունեցել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
Նախագահի աշխատակազմը հայտնում է, որ Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցի և Էդմոն Մարուքյանի հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:
«Այդ համատեքստում կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը և փոխհամաձայնության ձեռքբերումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ», - նշված է տարածած հաղորդագրությունում:
Այսօր ավելի վաղ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: