Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն գրանցել է Johnson & Johnson-ի պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է Johnson & Johnson-ի պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ:

Նախօրեին այն գրանցել էր նաև Եվրամիության դեղամիջոցների գործակալությունը, իսկ փետրվարի վերջին էլ` Միացյալ Նահանգները: Ամերիկան արդեն հայտարարել է, որ մինչև այս տարվա կես նախատեսում է ընկերությունից շուրջ 100 միլիոն դեղաչափ ստանալ: Ընդհանուր առմամբ, Johnson & Johnson-ը նախատեսում է մինչև տարեվերջ արտադրությունը հասցնել մեկ միլիարդի:

Ի տարբերություն մինչ օրս գրանցված մյուս պատվաստանյութերի, այս մեկը ներարկվում է մեկ անգամ, և կարող է պահվել սառը ջերմաստիճանում մինչև երեք ամիս, ինչը առավել նպատակահարմար է տեղափոխման և այն առավել աղքատ երկրներին հասցնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG