Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպումներ կունենա Լիլիթ Մակունցի և Էդմոն Մարուքյանի հետ


Իր նախաձեռնած քննարկումների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ, հայտնում է նախագահի աշխատակազմը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արմեն Սարգսյանն այսօր կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Հիշեցնենք՝ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին հայտարարեց՝ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին շաբաթ օրը՝ մարտի 13-ին հրավիրում է հանդիպման։

Երեկ՝ մարտի 12-ին նախագահի աշխատակազմը հայտարարություն տարածեց, որում ասվում էր՝ վաղը, մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի, հայտնում է նախագահի աշխատակազմը: Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից հրավերը «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն են ընդունել, «Բարգավաճ Հայաստանը» և «Հայրենիքի փրկության շարժումը» հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG