Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը հայ գերիների խնդրի մասին ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին


Մարտի 9-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին, հայտնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը:

«Նշենք, որ գերիների մի մասով Եվրոպական դատարանի՝ Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները դեռևս ուժի մեջ են։ Միջանկյալ միջոցի որոշումներով Եվրոպական դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին տրամադրել տեղեկություն գերեվարված անձանց պահման պայմանների, առողջական վիճակի, ինչպես նաև նրանց վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող միջոցների մասին», - նշված է տարածած հաղորդագրությունում։

Ինչ վերաբերում է Հայաստանի դեմ ներկայացված միջանկյալ միջոցների պահանջներին, համաձայն հաղորդագրության, Եվրոպական դատարանը նշել է, որ հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից ներկայացված տեղեկության բնույթը՝ Դատարանը որոշել է չկիրառել միջանկյալ միջոցներ, և հետևաբար այս մասով անհրաժեշտություն չի գտել հարցի մասին ծանուցել Նախարարների կոմիտեին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG