Պաշտոնական Բաքուն ՄԱԿ-ին հղած հատուկ նամակում պնդում է, որ հայկական կողմը Ադրբեջանի սահմաններին փորձում է հայկական զորքեր տեղակայել։
«Հայաստանը, կոպիտ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը, «Լաչինի միջանցքով» գաղտնի կերպով Ադրբեջանի տարածք է ուղարկել հայկական զինված ուժերի կազմը՝ քաղաքացիական համազգեստով և քաղաքացիական տրանսպորտային միջոցներով, որպեսզի հնարավոր լինի խուսափել ռուսաստանյան խաղաղապահների կողմից իրականացվող ստուգման գործընթացից»,- ասվում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի նամակում` հասցեագրված ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովին և Անվտանգության խորհրդին։
Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարը շեշտել է, որ նման քայլերը տանում են իրավիճակի ապակայունացման: