Մատչելիության հղումներ

ԵԿՄ-ն հանդես է եկել համախմբման կոչով


ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, արխիվ
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, արխիվ

«Երկրապահ կամավորների միությունը» (ԵԿՄ) կոչ է անում՝ «համախմբվել ազգովի և գործել ի շահ մեր պետության, պետականության ու ժողովրդի»:

«ԵԿՄ վարչությունը գիտակցելով իրավիճակի լրջությունը, պետության ամրապնդման, ինչպես նաեւ ՀՀ ԶՈւ հզորացման անհրաժեշտությունը, հայտնելով մեր հավատարմությունը ազատամարտի մասնակիցներին, ազգային գաղափարները կրող, ազգի ճակատագրով մտահոգ, հայրենասեր, հայրենատեր մարդկանց համախմբման կոչ է անում։ Սթափվել է պետք հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճելով», - ասված է ԵԿՄ տարածած հայտարարությունում:

ԵԿՄ-ն ընդգծել է, որ հրատապ է վճռորոշ այս իրավիճակում պետական բոլոր կառույցների և մարմինների ամրապնդումը, աններելի է ներքին անկայունության շարունակությունը:

«2. Իշխանությունը ժամ առաջ ամբողջական գործնական ծրագիր ներկայացնի ներկայումս երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

3. Գերակա խնդիր համարել պետության ներքին կայունության վերականգնման ու հաստատման անհրաժեշտությունը, դիմագրավել այն քաղաքական ուժերին ու անհատ բախտախնդիրներին, ովքեր իրենց գործունեությամբ ապակայունացնում են իրավիճակը։

4. Անմնացորդ նվիրվել զինծառայողների մարտական ոգու եւ հայրենասիրության հետագա ամրապնդման գործին։

5. Նպաստել երկրում համերաշխության հաստատմանն ու առճակատող բեւեռների հարթեցմանը։

6. Մենք այսօր մեր հավատավոր միասնությամբ, սթափ եւ ճկուն քաղաքականությամբ ի զորու ենք եւ պարտավոր դիմակայել արտաքին ու ներքին դժվարություններին ու մարտահրավերներին, ինչպես կարողացանք անել 1988-1994թթ․։

7. Արցախի անկախության համար նահատակված մեր հերոսների՝ Արցախն անկախ տեսնելու հույսն ու հավատը երբեք չկորցնենք։

8. Ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը «Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել․․․», - նշված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG