Մատչելիության հղումներ

Քաղաքական ուժերի հետ հանդիպման ձևաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ. նախագահի աշխատակազմ


Հաշվի առնելով, որ մարտի 13-ին նախագահի նստավայրում հանդիպման վերաբերյալ այս պահին պատասխան է ստացվել ոչ բոլոր հրավիրյալներից, հանդիպման ձևաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ, հայտնում է նախագահի աշխատակազմը:

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ վարչապետին, խորհրդարանական 3 խմբակցությունների ղեկավարներին և վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին շաբաթ օրը՝ մարտի 13-ին հրավիրեց հանդիպման՝ նախագահական նստավայրում: Նպատակը, ինչպես հայտարարել էր, առկա իրավիճակը քննարկելը և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելն է։

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ ԼՀԿ-ն ընդունում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերն ու պատրաստ է «մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG