Մատչելիության հղումներ

Վրաստանը 100 հազար չափաբաժին չինական Sinopharm-ի պատվաստանյութ է պատվիրել


Վրաստանը 100 հազար չափաբաժին չինական արտադրության պատվաստանյութ է պատվիրել։ Խոսքը Sinopharm-ի դեղամիջոցի մասին է, որն ավելի վաղ Վրաստանի իշխանությունները բացառում էին պատվիրել։

Թե երբ կհասնի առաջին խմբաքանակը երկիր, Վրաստանի առողջապահական գերատեսչությունը չի հստակեցնում։

Sinopharm-ի արտադրությունը առայժմ չի ստացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հավատարմագիրը, փոխարենը ստուգումների է ենթարկվել և հաստատվել մի քանի եվրոպական երկրներում։

Դեռևս հունվարին Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիան հայտարարել էր, թե Վրաստանում «կտրականապես չեն դիտարկում» չինական արտադրության պատվաստանյութերի ներկրման հարցը, երկու ամիս անց, սակայն, Վրաստանի կառավարությունը հայտարարում է ոչ միայն չինական Sinopharm-ի, այլ նաև Sinovac-ի դեղամիջոցների ձեռքբերման հնարավորության մասին։

Վրաստանի առողջապահության նախարարը այսօր ավելի վաղ տեղեկացրել է, որ շաբաթ օրը երկրում սպասում են AstraZeneca-ի պատվաստանյութի առաջին խմբաքանակին՝ շուրջ 43 հազար չափաբաժին։ Եկատերինա Թիկարաձեի խոսքերով՝ բանակցություններ են ընթանում նաև Pfizer/ BioNTech-ի ձեռքբերման շուրջ։

Մինչ այդ Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 274 հազար մարդ, մահացել՝ 3622-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG