Համաձայն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում ԳՇ բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։ Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան հայտարարեց Օնիկ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։
Վարչապետը միջնորդել է նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել Արտակ Դավթյանին։