Սյունիքի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Արագած, Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Սպիտակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է տեղում, առավոտյան հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)։
Հաղորդագրության համաձայն՝ փակ են, մասնավորապես, Վարդենյաց լեռնանցքը (ձյուն), Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Սյունիքի մարզի ավտոճանապարհները մերկասառույցի պատճառով դժվարանցանելի են։ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է։
ԱԻՆ-ը փոխանցում է նաև, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ ռուսական կողմում կուտակված է մոտ 500 բեռնատար ավտոմեքենա:
Հիշեցնենք՝ նախորդ օրերին Լարսի ճանապարհը փակ էր բեռնատարների համար։