Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները շուտով դեմ առ դեմ հանդիպում կունենան: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր, երբ Պուտինն ու Էրդողանը հեռակա մասնակցել են թուրքական Ակույու ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հիմնարկեքին։
«Հույս ունեմ՝ ամենամոտ ժամանակներս դեմ առ դեմ հանդիպել իմ թանկագին ընկերոջը»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Պուտինին։
«Պայմանավորվեցինք»,- արձագանքել է Ռուսաստանի նախագահը, հավելելով. «Մենք վաղուց չենք հանդիպել»։
Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե հանդիպման հստակ օրն ու ժամը դեռ որոշված չէ։ Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Թուրքիան Ռուսաստանի ռազմավարական ու կարևոր գործընկերն է, և որ երկու երկրների առաջնորդները հաջողությամբ համագործակցում են և կարողանում են փոխզիջումների գնալ բոլոր դժվարին հարցերում։