Մատչելիության հղումներ

Վարչապետը հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամկազմի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամանատարական կազմի հետ: Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում կարճատև տեսանյութ է հրապարակել այդ հանդիպումից` նշելով, որ ելույթը կհրապարակի ավելի ուշ:

Հիշեցնենք, որ այսօրվա իր ուղերձում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը վերահաստատել էր՝ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Նա նաև տեղեկացրել է՝ դիմել է Վարչական դատարան՝ «Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով»։ Դրան նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին։

Վարչապետը դիմել է նախագահին Արտակ Դավթյանին Գլխավոր շտաբի պետ նշանակելու միջնորդությամբ:

XS
SM
MD
LG