Մատչելիության հղումներ

Արցախում կատարվել է 32 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք


Արցախում մարտի 9-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3 հազար 531 քաղաքացու հետազոտություն, որից 514-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 398 դեպք: Կատարվել է 20 հազար 979 թեստավորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG