Մատչելիության հղումներ

ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել


Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում, այս մասին «Ազատությանը» հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Վերջինս սակայն չհայտնեց, թե ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ Անդրանիկ Մակարյանին ինչ մեղադրանք է առաջադրվել:

Հայտնի է, որ նրա մեղադրանքն առնչվում է պատերազմից հետո հարուցված քրեական գործերին:

Գլխավոր դատախազության տվյալներով` Հայաստանի իրավապահները քննում են պատերազմի հետ առնչվող ավելի քան 1600 քրեական գործ։ 560 անձի մեղադրանք է առաջադրվել տարբեր հոդվածներով՝ սպանության, մարդուն առևանգելու, գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պետական դավաճանության, լրտեսության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG