Մատչելիության հղումներ

Հասարակածային Գվինեայում զինամթերքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է շուրջ 100 մարդ


Ռազմակայանի տարածքում տեղի ունեցած հուժկու պայթյունների հետևանքները, Բատա, Հասարակածային Գվինեա, 8 մարտի, 2021թ.
Ռազմակայանի տարածքում տեղի ունեցած հուժկու պայթյունների հետևանքները, Բատա, Հասարակածային Գվինեա, 8 մարտի, 2021թ.

Հասարակածային Գվինեայում՝ Բատա ավանի ռազմակայանի զինամթերքի պահեստում մարտի 8-ին տեղի են ունեցել պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 98 և վնասվածք է ստացել ավելի քան 600 մարդ:

Փրկարարները փորձում են փլատակներից դուրս հանել տուժածներին: Երկիրն ավելի քան 4 տասնամյակ ղեկավարող նախագահ Տեոդորո Օբիանգ Նգուեման մայրաքաղաք Մալաբոյում հայտարարել է, որ աղետի համար մեղավոր են անփութություն դրսևորած զինվորականները և գյուղացիներն, ովքեր փորձել են մոլախոտի կույտեր այրել զինապահեստին հարող տարածքում:

Բատան 1 միլիոն 400 բնակչությամբ Հասարակածային Գվինեայի ամենամեծ քաղաքն է, որտեղ ապրում է մոտ 800 հազար մարդ: Հասարակածային Գվինեան Իսպանիայի նախկին գաղութն է, ունի նավթի և գազի մեծ պաշարներ, սակայն համարվում է աշխարհի ամենաաղքատ և թերզարգացած երկրներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG