Մատչելիության հղումներ

Լուկաշենկոյի հարստությունների մասին հետաքննական ֆիլմ է հրապարակվել


Բելառուս - Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրը՝ Անկախության պալատը Մինսկում, արխիվ
Բելառուս - Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրը՝ Անկախության պալատը Մինսկում, արխիվ

Բելառուսական Nexta լրատվական կայքը հետաքննական ֆիլմ է հրապարակել, որում պատմում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հարստությունների մասին՝ նրան մեղադրելով կոռուպցիայի մեջ։

Լրագրողները պնդում են, որ Լուկաշենկոն փաստացի սեփականաշնորհել է երկրի բազմաթիվ պետական կառույցներ, նստավայրեր, այդ թվում՝ շքեղ Անկախության պալատը։

Ֆիլմի հեղինակների տվյալներով՝ Բելառուսի նախագահը հաճախ թանկարժեք նվերներ է ընդունում կոռուպցիոն նպատակներով, հայտնի նվիրատուներից լրագրողները նշել են ռուսաստանցի մեծահարուստ Միխայիլ Գուցերիևին։

Ինքը Լուկաշենկոն հավաստիացնում է, թե որևէ հարստություն չունի՝ միակ սեփականությունը «փոքրիկ տնակն է, որտեղ մեծացել է մոր հետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG