Մատչելիության հղումներ

Հայաստանի և Կուբայի արտգործնախարարները քննարկել են համագործակցության հարցեր


Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Կուբայի արտգործնախարար Բռունո Ռոդրիգես Պարիլյայի հետ:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, երկուստեք ընդգծվել է հայ-կուբական քաղաքական երկխոսության ակտիվացման պատրաստակամությունը: Կարևորվել է համագործակցության սերտացումը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հայաստանի և Կուբայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարների շուրջ:

Կողմերը վստահություն են հայտնել, որ դիտորդ պետության կարգավիճակը հնարավորություն կտա Կուբային առավել արդյունավետ փոխգործակցել ԵԱՏՄ անդամ երկրների հետ, մասնավորապես արդյունաբերության, առողջապահության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության ոլորտներում։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG