Այսօր մարտի 8-ն է՝ Կանանց միջազգային օրը: Այն ամեն տարի նշվում է մի շարք երկրներում որպես կանանց համերաշխության, հավասար իրավունքների և ազատության համար պայքարի օր, 1975 թվականից նշվում է ՄԱԿ-ում:
Կանանց միջազգային օրը Հայաստանում տոնական է՝ ոչ աշխատանքային:
Մարտի 8-ի նախօրեին կանանց իրավունքների պաշտպանության հարյուրավոր ակտիվիստներ դուրս էին եկել Փարիզի փողոցներ: Ցուցարարները պահանջում էին հավասար իրավունքներ տղամարդկանց հետ կյանքի բոլոր ոլորտներում և կոչ են արել այսօր «ֆեմինիստական գործադուլ» հայտարարել: Նմանատիպ ցույցեր են տեղի ունեցել ամբողջ Ֆրանսիայում:
Կիրակի օրը Սիրիայում ազգությամբ քուրդ կանայք ցույց են անցկացրել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Քամիշլի քաղաքում: Հանրահավաքին հավաքվել էին տարբեր սերունդների հազարավոր ներկայացուցիչներ: