Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմն ամեն գնով ցանկացել է վերցնել Կարմիր Շուկան, ասում է Արցախի նախագահը


Ադրբեջանական կողմն ամեն գնով ցանկացել է վերցնել Կարմիր Շուկան, այսօր Մարտունու շրջանի այդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանն ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հասկանալի է` ամեն գնով հակառակորդն ուզում էր Կրասնի Բազարը վերցնի, բայց ձեր շնորհիվ, մեր տղաների շնորհիվ հաջողվել է պահել, ճիշտ է` մենք Թաղավարդի մի մասը կորցրել ենք... Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի Բազարը, բայց ասեցինք` դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է», - ասաց Հարությունյանը:

Ըստ նրա` շինարարական աշխատանքները տեղում ակտիվանում են, առաջիկա 3-4 տարում միայն շինարարություն է լինելու:

Իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում Արցախի նախագահը նաև նշում է, որ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչների հետ քննարկել է օրախնդիր հարցերը: Ըստ նրա` այս համայնքում զարգացման լայնածավալ ծրագրեր են նախատեսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG