Մատչելիության հղումներ

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները վաղը կհանդիպեն նախագահի հետ, հայտնում է Սաղաթելյանը


Նախագահ Արմեն Սարգսյանը վաղը «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին հրավիրել է հանդիպման: Այս մասին հանրահավաքի ընթացքում հայտնեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Մենք շատ հստակ Հանրապետության նախագահին ներկայացրել ենք մեր պահանջը, ստացել ենք հավաստիացումներ, որ, այո, Գլխավոր շտաբի պետի ազատման պահանջով առաջարկություններով հարցը դիմվելու է Սահմանադրական դատարան: Մենք մինչև այս պահը վերջնական պատասխան չունենք ու ունենք ժամկետ մինչև երկուշաբթի օրը: Պարոն նախագահ, Դուք ունենք անհատական, ամբողջական պատասխանատվություն մեր երկրում ստեղծված իրավիճակի համար: Դուք պարտավոր եք կանգնել Սահմանադրության գլխին և մինչև երկուշաբթի օրը շատ հստակ դիել Սահմանադրական դատարան՝ հակասահմանադրական ճանաչելով Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկությունը, հակառակ դեպքում Դուք անձամբ պատասխանատվություն ունեք երկրում ստեղծված իրավիճակի և հետագա ելքի համար», - ասաց Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին, երբ առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը: Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց։

Նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց հրամանագրի նախագիծը, սակայն նույն օրը վարչապետը կրկին ուղարկեց իր միջնորդությունը։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 2-ին հայտարարեց, որ որոշել է չստորագրել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը և առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG