Բաղրամյան պողոտայում ընթանում է Վարչապետի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:
Շարժման անդամները արդեն 10-րդ օրն է փակ են պահում պողոտան։
Դաշնակցական Գեղամ Մանուկյանը հանրահավաքի մեկնարկին հայտնեց, որ այսօրվա ցույցը մեծամասնությամբ նվիրված է լինելու «Հայրենիքի փրկության շարժման» անունից պայքարող երիտասարդներին, որոնք պատերազմից առաջ էլ պահանջում էին, օրինակ, կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
Նշենք՝ շարժումը, կողմ լինելով արտահերթ ընտրություններին, առաջարկել է իր սցենարը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետո ընտրություններ։