Բաքուն, Անկարան և Թեհրանը մտադիր են համատեղ զարգացնել տարածաշրջանի ճանապարհային նախագծերը, և Երևանը ևս կարող է շահել դրանցից, եթե իրեն նորմալ պահի, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Տնտեսական համագործակցության կազմակերպության նիստում։
Իլհամ Ալիևը վերստին պնդել է, թե 44-օրյա պատերազմից հետո ղարաբաղյան հակամարտությունը մնացել է անցյալում։ «Հիմա մենք մտածում ենք ապագայի մասին և սկսել ենք քննարկել տրանսպորտային նախագծեր, որոնք կմիավորեն բազմաթիվ երկրներ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար», - պնդել է Ադրբեջանի առաջնորդը։