Մատչելիության հղումներ

Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնին Կոլչուգինոյի բանտում է


Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի շրջանի թիվ 2 քրեակատարողական հիմնարկը, Կոլչուգինո, 4-ը մարտի, 2021թ.
Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի շրջանի թիվ 2 քրեակատարողական հիմնարկը, Կոլչուգինո, 4-ը մարտի, 2021թ.

Ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին Վլադիմիրի շրջանի Կոլչուգինո ավանում գտնվող թիվ 2 քրեակատարողական հիմնարկի կարանտինի խցում է:

Նավալնիի ազատազրկման դատավճռի հրապարակումից հետո նրա գտնվելու վայրի մասին հակասական տեղեկություններ են հրապարակվել, սակայն փաստաբան Վադիմ Կոբզևը երեկ հաստատել է, որ պաշտպանյալը Կոլչուգինոյում է:

44-ամյա Նավալնին 2,5 տարի է անցկացնելու բանտում: Մոսկովյան դատարանը նրան դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման, ապա այդ ժամկետից հանել է տնային կալանքի պայմաններում և «Մատրոսկայա տիշինա» բանտում մնալու տևողությունը և վերջնական պատժաչափ է սահմանել 2,5 տարի:

Փաստաբան Կոբզևն ասել է, որ չնայած բանտի ծանր պայմաններին՝ Նավալնին կայտառ է և իրեն լավ է զգում, խցում նրա հետ է մնում ևս երկու բանտարկյալ:

Նավալնին զրկված է արտաքին աշխարհի հետ շփվելու և նամակներ փոխանցելու իրավունքից:

Արևմտյան երկրները և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ Նավալնին ազատազրկվել է շինծու մեղադրանքներով:

Նավալնիի աջակիցների համոզմամբ, բլոգերին պատժել են նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ առնչություններ ունեցող մեծահարուստների և պաշտոնյաների կոռուպցիոն գործարքները բացահայտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG