Մատչելիության հղումներ

Հայաստանում քովիդով հիվանդացության աճ կա, հայտնում է նախարարը


Հայաստանում քովիդով հիվանդացություն աճ կա, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նա նշեց, որ եթե հունվար-փետրվար ամիսներին թեստավորվածների 5-7 տոկսի մոտ էր հաստատվում հիվանդությունը, ապա այսօր այդ թիվը հասել է 16-ի։

«Երեկվա դրությամբ 2 հազար 922 հետազոտությունից ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է», - ասաց նախարարը՝ կանխատեսելով՝ հաջորդ շաբաթ այս թիվը կմեծանա, հետևաբար, ըստ նախարարի, պետք է վերադառնալ դիմակների և կանխարգելիչ միջոցների կիրառմանը։

«Այսօր արդեն վերսկսում են երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքերը։ Ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը, հընթացս կավելացնենք այս մահճակաների թիվը։ Բայց, անգամ եթե մենք ի վիճակի լինենք պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու, պետք է նշեմ, որ հիվանդացությունը մոտ 20 տոկոսի մոտ ունի ծանր ընթացք, 5 տոկոսի մոտ ծայրահեղ ծանր ընթացք», - ասաց նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG