Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ


Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, որով Վազգեն Մանուկյանին ներգրավել է որպես մեղադրյալ՝ 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Այս մասին հայտնեց «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը:

Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, հիշեցնենք, փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:

«Ցանկացած պահ` դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը», - ասել էր նա:

Այս հայտարարությունների մասով Ոստիկանությունում քրեական գործ էր հարուցվել:

XS
SM
MD
LG