Մատչելիության հղումներ

«Հարավային Կովկասի կայունությունը շատ կարևոր է Թուրքիայի համար», - վստահեցնում է Չավուշօղլուն


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

«Հարավային Կովկասի կայունությունը շատ կարևոր է Թուրքիայի համար», - հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Այսօր Անկարայում հյուրընկալելով վրացի գործընկերոջը՝ Դավիթ Զալկալիանին, Չավուշօղլուն հավաստիացրել է, թե «Թուրքիան աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը նույնչափ, որչափ որ Ադրբեջանին էր աջակցում»։

«Մենք կողմ ենք տարածաշրջանում 3+3 ձևաչափով նոր հարթակ ստեղծելու առաջարկին, և գիտեք, որ Վրաստանը որոշ մտահոգություններ ունի այս հարցում», - ասել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ թուրքական կողմը դրանց ըմբռնումով է մոտենում։

Նոր ձևաչափի առաջարկը հնչել է Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո, այն ենթադրում է համագործակցություն Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես նաև Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։ Թբիլիսին, մինչդեռ, դեմ է Ռուսաստանի հետ համագործակցության ցանկացած ձևաչափի, «քանի դեռ Մոսկվան օկուպացրել է Հարավային Օսիան և Աբխազիան»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG