Մատչելիության հղումներ

Ուկրաինան միայնակ չէ ռուսական ագրեսիայի դեմ, վստահեցնում է Եվրոպական խորհրդի նախագահը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Լուգանսկի շրջանում, 2-ը մարտի, 2021թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Լուգանսկի շրջանում, 2-ը մարտի, 2021թ.

Ռուսաստանը հակամարտության կողմ է և ոչ թե միջնորդ՝ հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, ժամանելով Ուկրաինայի արևելյան շրջաններ, ուր մինչ օրս մարտեր են ընթանում ռուսների աջակցությունը վայելող անջատականների հետ։

«Եվրամիությունը մշտապես ճանաչել և աջակցել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կշարունակի սատարել Կիևին այս հարցում», - ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ժամանելով Լուգանսկի շրջան։

Զելենսկին, իր հերթին, երախտագիտություն է հայտնել Միշելին, պնդելով՝ այս այցը ցույց է տալիս, որ Ուկրաինան միայնակ չէ ռուսական ագրեսիայի դեմ։

Առաջին անգամ ժամանելով Կիև՝ Եվրոպական խորհրդի նախագահը միաժամանակ կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին շարունակել բարեփոխումները ժողովրդավարության, օրենքի գերակայության ու կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ։

«Դեռ շատ բան կա անելու արդարադատության համակարգի բարեփոխման ուղղությամբ, Ուկրաինայի քաղաքացիներն արժանի են ունենալու համակարգ, որը հարգում է արդարադատությունը, կիրառում է այն և ցույց է տալիս, որ որևէ հանցանք չի կարող մնալ անպատիժ», - հայտարարել է Շառլ Միշելը։

2013 թվականին Ուկրաինան Ասոցացման համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ՝ պարտավորվելով մի շարք բարեփոխումներ անցկացնել ժողովրդավարության ամրապնդման ու տնտեսության ազատականացման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG