Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշանակության զորամաս


Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր այցելել է հատուկ նշանակության N զորամաս, խորհրդակցություն անցկացրել ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանի և զորամասի հրամանատարական կազմի հետ:

ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, Հարությունյանը բարձր է գնահատել հայրենիքի պաշտպանության գործում զորամասի անձնակազմի, մասնավորապես՝ զորամասի նախկին հրամանատար, Հայաստանի ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանի ներդրած ավանդը, հետաքրքրվել զինծառայողների մարտական պատրաստության ընթացիկ աշխատանքներով:

Աշխատանքային այցի ավարտին նախարար Հարությունյանը հատուկ նշանակության զորամասի հրամկազմին տվել է հանձնարականներ, ուրվագծել ընթացիկ ուսումնական տարվա գերակա աշխատանքային ուղղությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG